Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Ոմանք վախենում են սեփական պատմությունից, ուրիշները այն պահպանում են պետական մակարդակով

Ոմանք վախենում են սեփական պատմությունից, ուրիշները այն պահպանում են պետական մակարդակով
23.12.2025 | 13:05

Մինչ Հայաստանի նիկոլյան հակահայ զավթիչները հարձակվում են հայ եկեղեցիների վրա՝ աշխարհի տարբեր կետերում, նույնիսկ ամենաթեժ տարածաշրջաններում հայ եկեղեցիները վերականգնվում են, վերանորոգվում, բացվում են նորերը։

Այս անգամ՝ Իրաքի կառավարության, մասնավորապես վարչապետի բարձր հովանավորությամբ, նորոգվեց և վերաբացվեց Բաղդադի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Հայ Առաքելական եկեղեցին։

1957 թվականից ի վեր սա առաջին լուրջ վերանորոգումն է։

Եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանին՝ Քրիստոսի Ծննդյան տոների նախաշեմին։

Եվ այստեղ է տարբերությունը․

ոմանք պատերազմում են սեփական պատմության ու արժեքների դեմ,

մյուսները՝ վերականգնում են հիշողությունը։

Ոմանք վախենում են սեփական պատմությունից, ուրիշները՝ այն պահպանում են պետական մակարդակով։

Նարինե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4470

Մեկնաբանություններ